Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սիրիական ճգնաժամ՝ Օբամայի ու Պուտինի հավերժական ձախողումը

Սիրիական ճգնաժամ՝ Օբամայի ու Պուտինի հավերժական ձախողումը
07.09.2016 | 10:22

Հավարտ Ալեպոյի վերջին ձախորդությունների՝ Չինաստանում, G 20-ի շրջանակներում հանդիպեցին Օբաման ու Պուտինը, որ Սիրիայի հարցում պայմանավորվեն, ու նրանց հանդիպումն էլ ձախողված էր՝ գրում է Խալա Կոդմանին Liberation-ում: Իր դաժան բանալությամբ այդ դիվանագիտական ռանդևուն հատուկ ուշադրության կամ հիասթափության արժանի չէր լինի, եթե երկու նախագահների դեմ առ դեմ վերջին հանդիպումը չլիներ: Օբաման շանս ուներ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ փոխհատուցել իր սիրիական ֆիասկոն այս կամ այն կերպ դուրս գալով ստեղծված իրավիճակից: Զինադադարը երկրում, Ալեպոյի շրջափակումը վերացնելը և քաղաքի հյուսիսի ապառազմականացումը թվում էին հասանելի նպատակներ երկու մեծ տերությունների ղեկավարների համար: Բայց Վաշինգտոնը մեղադրեց Մոսկվային որոշ խոստումներ դրժելու մեջ:

Սպիտակ տունը չցանկացավ, որ Օբաման ասոցացվի համաձայնագրի հետ, որը կարող է խախտվել, և Օբաման հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ «ոչ համաձայնություն, ոչ առճակատում», որին հետևում էր սիրիական քաղաքացիական պատերազմի բոլոր հինգ տարիներին: ՈՒ հիմա սիրիացիները պետք է սպասեն ԱՄՆ-ի հաջորդ նախագահին և պիտի աշխատեն չմեռնել:
Խալա ԿՈԴՄԱՆԻ, Libération


Հ.Գ. Փաստորեն նախագահները իրենց ժամկետի վերջում շատ ավելի զգուշավոր են լինում, քան սկզբում՝ նախագահության առաջին տարում Բարաք Օբաման չէր հրաժարվի մի համաձայնագրից, որը կարող է չկատարվել: Գուցե փորձի պակասից, գուցե լավատեսության ավելցուկից: Իսկ հիմա նրա խելամիտ զգուշավորության համապատկերում բերում է Պուտինի բախտը, որ և նախագահ է լինելու ավելի երկար, և կարող է նորից առաջադրվել: Բայց դա սիրիացիների համար մեծ մխիթարություն չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ